ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Լինելու է մի քանի հազարանոց երթ»

«Լինելու է մի քանի հազարանոց երթ»
22.03.2013 | 16:42

Քաղաքագետ Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎԸ այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության պայքարը ոչ թե Երևանի քաղաքապետի, այլ հանրապետության նախագահի պաշտոնի համար է: «Այսօր խոսել այն մասին, որ նրանք պայքարում են քաղաքապետի պաշտոնի համար, սխալ կլինի, ուղղակի այս փուլի մրցանակը, դա քաղաքապետի պաշտոնի մրցանակն է»,- ասաց նա, հավելելով, որ այս այս պահի դրությամբ այդ մրցանակը նրանցից հեռու է։
Քաղաքագետի խոսքով` խնդիրներից մեկը հետևյալն է`արդյոք լինելո՞ւ է միասնական ընդդիմություն, թե՞ ամեն մեկը որոշակի քաղաքական սպեկտրում որոշակի խորշ է զբաղեցնելու: «Մենք տեսնում ենք, որ այդպես էլ տեղի է ունենում` քաղաքական տարբեր ուժեր առաջ են քաշում ընտրությունների սեփական ցուցակները, և առայժմ խոսք չկա քաղաքական ուժերի միասնության մասին: Եվ մենք տեսնում ենք, որ, փաստորեն, իրավիճակն ինչ-որ իմաստով վերադառնում է այն դրությանը, որ մինչև նախագահական ընտրություններ եղել է: Քաղաքական դերակատարները հայտնի են, նրանք ներկայացնում են իրենց դիրքորոշումները և, դրանից ելնելով, փորձում են շարունակել իրենց պայքարը այս մակարդակում»,-նշեց բանախոսը:
Ա. Մարկարովի դիտարկմամբ` հավանական է, որ «Ժառանգության» համար Երևանի ավագանու ընտրությունները տարբերվեն նախագահական ընտրությունների արդյունքներից: Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոս ձայները ներառում են այն քվեները, որոնք կտրվեին այլ ընդդիմադիր թեկնածուների, եթե նրանք մասնակցեին ընտրություններին: Տարբերությունը, ըստ նրա, կերևա ավագանու ընտրություններին, ինչը որոշ գործիչների կվերադարձնի իրականություն, որից կտրվել են:
Քաղաքագետի համոզմամբ, ավագանու ընտրություններում կուսակցությունների ստացած ձայները նույնը չեն լինի։ «Ժառանգության» շանսերը՝ ձեռք բերել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, մեծանում են։ Ես չեմ հավատում, որ «Ժառանգության» երթերը զանգվածային են լինելու, բայց որ լինելու է մի քանի հազարանոց երթ, ցանկացած ժողովրդավար երկրի համար դա նորմալ է»,-գնահատեց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ